Հայտարարություն-001

10.11.2022

«ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի բաժնետերերին ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺՆԵՏԵՐ Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2022թ. նոյեմբերի 28-ին ժամը 11:00-ին «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ում, ՀՀ, ք. Երևան, Թևոսյան 7 հասցեում տեղի կունենա «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ 1. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման հարցի քննարկում: 2. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ ընկերության կանոնադրության փոփոխության հաստատում: Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2022 թ. նոյեմբերի 8-ը: Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցողների գրանցումն սկսվում է 30 րոպե շուտ` ժամը 10:30-ին: Բաժնետերերը բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություն¬ներին և նյութերին կարող եք ծանոթանալ դիմելով 2022 թ. Նոյմեբերի 10-ից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00 մինչև 16:30, ՀՀ, ք. Հանրապետության 39 հասցեում: Տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը հետևյալն է՝ ա. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովների օրակարգերի հարցերին կողմ քվեարկելու դեպքում ընդունվող որոշումների նախագծեր, բ. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման, փոխարկման և կարգի նախագիծ, գ. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման արդյունքների նախագիծ, դ. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ-ի կանոնադրության փոփոխության նախագիծ: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից՝ ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման մասին որոշում ընդունելու դեպքում կոտորակային բաժնետոմսերը հետ են գնվելու ընկերության կողմից: Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ համախմբման արդյունքում կոտորակային բաժնետոմսեր ունեցող բաժնետերերը կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության դեպքում ժողովի որոշման կայացումից 2 ամսվա ընթացքում պետք է գրավոր ծանուցեն ընկերությանը իրենց կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության մասին: Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի երրորդ հարցին դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն պահանջել իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված կարգով: Ընկերության կողմից տեղաբաշխված հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերի հետգնումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված գնով: Եթե բաժնետերը համաձայն չէ հետգնման գնի հետ, ապա նա իրավունք ունի բաժնետոմսերի վերագնահատման պահանջով դիմել դատարան` ընկերության կողմից բաժնետերերին վճարումը կատարելու սահմանված օրից երեք ամսվա ընթացքում: Բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնման պահանջի իրավունքի իրականացման դեպքում պետք է մինչև 2022 թ. նոյեմբերի 20-ը` ժամը 18:00, «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ ներկայացնել գրավոր դիմում` դրանում նշելով հետգնման ներկայացված բաժնետոմսերի քանակը և բաժնետիրոջ բնակության (գտնվելու) վայրը: Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ տնօրեն